Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Սյունիք և Արցախ (տեսանյութ)

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Վեհափառ Հայրապետի հետ Արցախ է մեկնել նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։

Գորիսի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցելությունից Սյունիք․