Հայաստանում ստեղծվելու է Իրանի արտահանումների բազա

Իրանի նախագահի գիտական հարցերով տեղակալ և Նորարարության ու բարգավաճման խթանման հիմնադրամի տնօրեն Մարզիե Շավեդին հայտնել է Հայաստանում, Իրաքում, Ադրբեջանի հանրապետությունում և Չինաստանում Իրանի արտահանումների չորս բազաների ստեղծման մասին: Այս մասին տեղեկացրել է իրանական Parstoday https://parstoday.com/hy/news/armenia-i142096 կայքը։ «Այլ երկրներում արտահանման գրասենյակների ստեղծման հարցի վերջնականացումը նույնպես գտնվում է վերջնական փուլում»,-ասել է նա:

Կիրակի օրը կայացած միջոցառմանը, հայտարարելով, որ գիտելիքահեն ընկերությունների ներկայությանը աջակցելը Նորարարության հիմնադրամի մյուս հովանավորչական ծրագիրն է, Մարիզե Շավերդին հավելել է. «Արտահանման բազաները նախատեսված են Նորարարության հիմնադրամում նպատակային շուկաներին օգնելու համար»:

Վերջին երկու տարիների ընթացքում չնայած կորոնավիրուսային սահմանափակումներին, Իրանը և Հայաստանն ընդլայնել են իրենց առևտրային հարաբերությունները: