Խայտառակ վիճակ է՝ մոտ 200 մարմիններ անհայտ տեղ են եղել, հիմա հայտնվել են. անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները փակել էին Հերացի փողոցը

Անհետ կորած զինծառայողների հարազատները երկու կողմից փակել են Երևանի Հերացի փողոցը: Ուղիղ եթերով  https://fb.watch/5QqdaOVJsK/

անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատն ասաց, թե պարզել են, որ այսքան ժամանակ պատերազմի ժամանակ զոհերի մարմինները թաքցրել են սառնարաններում:

«Խայտառակ վիճակ է, մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, հիմա հայտնվել է: Մարմինները տարբեր տեղեր էին պահել՝ սառնարաններում, մրգերի սառնարաններում, հիմա հանում են, կամաց-կամաց տալիս են»,- ասաց զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը:

Նա նշեց, որ մի քանի օր առաջ այլ տվյալներ են տվել, այսօր լրիվ ուրիշ տվյալներ:

«Այսօր մատիտով գրված տվյալներ են տվել, որ այսօրվա դրությամբ կա 230 դիակ, 420-427 մասունք։  Մինչև վերջ պետք է գնանք, վերցնելու ենք ամբողջ ցուցակները, գնալու ենք դիահերձարանները: Թող գան ու այս հարցի պատասխանը տան: Ոչ մեկը չէր մտածում, որ մարդկանց այս օրին կհասցնեն:

Շուտ էի ասում՝ իրական թվերից խուսափելու համար մարմինները պահել էին, հիմա կամաց-կամաց տալիս են դիահերձարաններին:

Նոյեմբերի 23-ից մինչև հիմա մարմինը ԴՆԹ արած չէ: Ինչո՞ւ արած չէ: Ամբողջական մարմին է ու արած չէ ԴՆԹ: Դա ի՞նչ է նշանակում, որ պահած է եղել մի տեղ, չեն էլ հիշում, որը որտեղից են հանում»,- ասաց Ա. Ղուկասյանը:

Նա նշեց՝ իրենց երեխաներին են ուզում՝ ողջ, թե մեռած:

«Մեր մեռելն էլ մեզ չեք տալիս տանենք, թաղենք: Տարել պահել են, ձգձգում են մինչև հասնի էս ձեր ընտրությունը, հա՞: Ձեր սև գործն անեք, հետո ասեք՝ եկեք վերցրեք ձեր մեռելը»,- ասաց Ա. Ղուկասյանը: