Կապիտուլյանտի «երգով նահանջն» ու ինքնիշխանության կորուստը

#Պատիվ_ունեմ :Կապիտուլյանտի «երգով նահանջն» ու ինքնիշխանության կորուստը։

Կապիտուլյանտն ասում է. «մենք պատրաստ ենք ցանկացած պահի հետ քաշել մեր զորքերը»:

Սա է նրա էությունը։

Սրա ուշքը գնում է թուրքերի առաջ նահանջելուց։

Նման նահանջների պատճառով հայ ժողովուրդը կորցրեց Հայրենիքի մի մասը։

Ինչքան կապիտուլյանտը մնաց, այնքան մենք ենք նահանջելո :

Սա ուրախ-ուրախ նահանջում է, երգով Հայրենիք է թուրքին հանձնում, իսկ մենք դեռ սրան հանդուրժում ենք։

Եթե հանդուրժեցինք, ուրեմն արժանի չենք ոչ պետության և ոչ էլ հայրենիք ունենալուն։

Ամեն ինչ ազգի որոշումից է կախված։

Հետո չասենք, թե ռուսը,ամերիկացին կամ ֆրանսիացին մեզ չօգնեցին։

Օգնում են նրան, ով պայքարում է։

Իսկ նահանջողից Հայրենիք են խլում։

Ինչու՞։

Որովհետև կապիտուլյանտին հանդուրժելու հաջորդ քայլը անկախության կորուստն է։

Կապիտուլյանտին քվե տվողը քվեարկելու է Հայաստանի վախճանի օգտին։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից