Էջմիածնի մշակույթի տանը հայտնաբերվել է ոստիկանության սերժանտի դի. Ոստիկանություն

Այսօր 14:30-ի սահմաններում Էջմիածնի մշակույթի տանը հայտնաբերվել է երիկտասարդ տղամարդու դի, որը ոստիկանության սերժանտ է: Այս մասին հայտնել են Ոստիկանության լրատվության բաժնից:

ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են:

Ըստ նախնական վարկածի՝ տղամարդը իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել: