Պուտին-Բայդեն հանդիպման մասին հաղորդագրությունը կտարածվի առաջիկայում. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ձեռնպահ է մնացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի առաջիկա  հանդիպման մանրամասների մեկնաբանումից: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը:

Պեսկովն ընդգծել է, որ այս հարցի վերաբերյալ հաղորդագրություն կտարածվի  «առաջիկայում»:

Կրեմլում նաև հավելել են, որ երկու առաջնորդների հանդիպմանը քննարկվելիք թեմաների վերջնական ցուցակ դեռ չկա:

«Կայունության և զենքի վերահսկման հարցերն այն թեմատիկան է, որը հուզում է աշխարհի բոլոր երկրներին և, անշուշտ, միանշանակ կլինի օրակարգում կլինի»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Politico-ն ու շվեյցարական լրատվամիջոցները հայտնել էին, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ Ժնևում: