Նման կայծակ առաջին անգամ եմ տեսնում․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում կայծակի նկար է հրապարակել  և հետևյալ գրառումն արել․

«Նման կայծակ առաջին անգամ եմ տեսնում։

Երևան, լուսանկարը՝ Տիգրան Մատուլյանի»։

Նշենք, որ  մայրաքաղաքի տարբեր հատվածներում պարբերաբար հոսանքազրկումներ են լինում, քամու հետեւանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր։