Ստեփանակերտի քաղաքապետի կարգադրությամբ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրություններն այլևս տեսանելի չեն

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է

«Ի գիտություն. Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլևս տեսանելի չեն, քանի որ դրանք նախատեսված չէին նախագծով: Ինչ վերաբերում է կոնկրետ բանալուն, ապա նրա ճակատագիրը կորոշվի շուտով՝ մասնագիտական եզրակացությունից հետո: Հավաստիացնում ենք՝ հանրությունը անպայման կտեղեկացվի ընթացքի մասին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստեփանակերտի քաղաքապետարանը դարձյալ արձագանքել էր քաղաքացիների՝ նոր տեղադրված հուշարձանի վերաբերյալ մտահոգություններին, հայտնելով, որ սպասում են մասնագիտական եզրակացությանը։