Հայաստանում իբր ադրբեջանական նախկին էքսկլավների՝ թշնամու կողմից արհեստականորեն առաջ մղվող հարցը, նույնքան «տրամաբանական» է լուծել Մեծ Հայքի թագավորության քարտեզով․ Ոսկանյան

Այսպես կոչված, սահմանագծման և սահմանազատման գործընթացների քողի տակ փորձ է կատարվում Հայաստանի վզին փաթաթել խորհրդային Ադրբեջանի տարածքն արտացոլող ինչ-որ քարտեզների տվյալներ։

Մինչդեռ այժմ Ադրբեջանական Հանրապետություն հորջորջվող արհեստածին կազմավորումը հենց ինքն է հրաժարվել խորհրդային տարիների իր տարածքից՝ իրեն պաշտոնապես հռչակելով 1918-20թթ. առաջին անգամ աշխարհի քարտեզին թուրքական սվինների ուժով հայտնված անորոշ սահմաններով Ադրբեջանական Ժողովրդական (սխալմամբ գրում են՝ «Դեմոկրատական») Հանրապետության իրավահաջորդ։

Ուստի Հայաստանում իբր ադրբեջանական նախկին էքսկլավների՝ թշնամու կողմից արհեստականորեն առաջ մղվող հարցը, պատկերավոր ասած, նույնքան «տրամաբանական» է լուծել, դիցուք, «Աշխարհացույցի» նախանշած Մեծ Հայքի թագավորության քարտեզով։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։