62 շիրակցի զինծառայողի գերեվարման գործով փոխգնդապետը չի կալանավորվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում 62 հայ զինծառայողի գերության մեջ հայտնվելու և գյուղերի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով փոխգնդապետ Արսեն Ղազարյանը չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, մերժել է Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատական ակտում անգամ անդրադարձ չի կատարվել կալանավորման հիմքերին ու պայմաններին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։