«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու է Վահան Քերոբյանի դուստրը
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։
Նա Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։
«Այս տարի դստրիկս հաղթեց ազգային մրցույթը և կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում»,- գրել է Քերոբյանը։
Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի հոկտեմբերի 24-ին, Մալթայում։
Իսկ Naré-ի երգի ու տեսահոլովակի պրեմիերան կկայանա այսօր՝ ժ․21:00-ին, Առաջին ալիքով։

