ՌԴ գյուղնախարարը գնահատել է եվրոպական շուկաներ Հայաստանի մուտք գործելու հեռանկարները
Հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու հեռանկարները հիմնականում կախված են դրանց մրցունակությունից և որակի պահանջներին համապատասխանությունից. ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը։
Նրա խոսքով՝ հայ արտադրողների մրցունակությունն արտաքին շուկաներում և նրանց արտադրանքի որակը կորոշեն նրանց՝ Եվրոպայում առաջխաղացման կարողությունը։ Նա նաև հաջողություն է մաղթել Հայաստանին այս գործում։
Հունիսի 12-ից «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակումներ է սահմանել Հայաստանից Ռուսաստան բոլոր կարանտինային ապրանքների ներմուծման համար և արգելել դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ երկրներ։
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը նախկինում այս միջոցառումները վերագրել էր արտադրողների կողմից հայկական գյուղատնտեսական արտադրանքի որակի անարդյունավետ վերահսկողությանը՝ ընդգծելով, որ սահմանափակումները քաղաքական դրդապատճառներ չունեն։

