Մանկապարտեզի նախկին տնօրենից կբռնագանձվի անշարժ և շարժական գույք ու 130 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Բենիամինի Հայրապետյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  •  1 անշարժ գույք.
  •  1 տրանսպորտային միջոց.
  •  51 միլիոն 544 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 77 միլիոն 551 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։