«Ադրբեջանցուն «քացու տակ ենք գցել», փախել են․ Առուշ Առուշանյանը՝ թշնամու հետ միջադեպի մասին». Para TV

Ադրբեջանցուն «քացու տակ ենք գցել», փախել են։ Para TV-ի փոխանցմամբ այս մասին ասել է Գորիսի համայքապետ Առուշ Առուշանյանը՝ թշնամու հետ միջադեպի մասին։

«Մեր ոչ մի զինվորի էլ լուրջ բան չի եղել, բայց թշնամուն լիքը բան է եղել, ադրբեջանցուն «քացու տակ ենք գցել», փախել են»,-այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

«Թուրքերին ոնց պետք ա՝ պատժել ենք։ Թե քանի վիրավոր ունեն, տեղյակ չեմ, բայց սյունեցիներին վայել պատժել ենք»,- ասաց Առուշանյանը։

Առուշանյանը նշեց, որ տեղյակ չէ Աննա Հակոբյանի՝ Սյունիք կատարած այցից, նրան չի հանդիպել և չի էլ նախատեսվում։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքի հետևանքով 11 զինծառայող է վնասվածք ստացել։ Ծեծկռտուքի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։