Թշնամու զորքը 10-րդ օրն է՝ ՀՀ տարածքում է․․․

Ինձ գրում են, զանգում են, հարցնում. «Այսօր ի՞նչ կա անելու, ի՞նչ ակցիաներ կան»։

Ես պատասխան չունեմ։

Հարցը փոխանցեմ ընդդիմադիր քաղաքական ուժերին. տիկնայք և պարոնայք, բողոքի ի՞նչ ակցիաներ եք պատրաստում։

Թշնամու զորքը 10րդ օրն է՝ ՀՀ տարածքում է, Նիկոլը բաց հայտարարեց, որ հերթական պետականակործան փաստաթուղթն է պատրաստ ստորագրել, իսկ երեկվա ոչ մեծ ու հախուռն հավաքից զատ այլ բան չի եղել։

Եթե համարում եք, որ հիմա ճիշտը փողոց դուրս չգալն է (ես այդպես չեմ համարում, բայց գուցե սխալվում եմ), ապա ինչ-որ հասկանալի հիմնավորում տվեք ժողովրդին։

Որպեսզի հենց վաղը Նիկոլի պառակտիչները նույն այդ ժողովրդին չասեն. «Տեսե՛ք, ընդդիմադիր կուսակցությունները ոչ մի բան էլ չարեցին, նշանակում է իրենք էլ են Նիկոլի հետ նույն խաղի մեջ»։

Շնորհակալություն ուշադրության համար։

 

Ռազմինֆո կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։