Իրականացվում է Հայաստանի սողացող օկուպացիա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Ռոբերտ Հարությունյանը։

Հայաստանի և ադրբեջանի սահմանային ու տարածքային ամբողջականության և հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող փաստաթուղթը հանրության մեջ անորոշության, դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, շատերն են վստահ՝ հայ ժողովրդի համար հերթական դավադիր փաստաթուղթն է դրվել սեղանին, որը ՀՀ վարչապետի ժպ-ն պատրաստվում է ստորագրել։ Որքանո՞վ է ժամանակավոր պաշտոնակատարն իրավասու Հայաստանի համար այդքան պատասխանատու և կարևոր փաստաթուղթ ստորագրել, այն էլ միանձնյա, ի՞նչ հայանպաստ պայմանների մասին է խոսում Փաշինյանը, ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են ունենալ փաստաթղթի հնարավոր դրույթների իրականացումը։ Հաղորդման հյուրի հետ քննարկեցինք այս հարցերը՝ վերլուծելով և համադրելով Արցախյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած գործողությունները և այսօրվա գործընթացները։

Խոսեցինք նաև երեկ «Լուսավոր Հայաստանի» կողմից ԱԺ ներկայացրած օրենքի նախագծի վիժեցումից, խորհրդարանական ընդդիմության կասկածելի վարքից։ Ըստ Սահմանադրության՝ միջազգային փաստաթուղթը պետք է վավերացվի, եթե այն վերաբերում է մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին։ Իսկ սահմանների հստակեցումը վերաբերում է այդ տարածքներում ապրող մարդկանց իրավունքներին, ուստի պետք է վավերացվի ԱԺ-ով։ Խորհրդարանի վավերացման են ենթակա նաև այն փաստաթղթերը, որոնք ունենք քաղաքական և ռազմական բնույթ, դրա կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն, նոր օրենքի ընդունում և պարունակում է օրենքին հակասող նորմեր։ Այս հիմքերով ստորագրվելիք փաստաթուղթը պետք է ԱԺ-ով վավերացվի։ Բայց փաստորեն այժմ մեկ հոգին պետք է դա անի ամբողջ հայ ժողովրդի փոխարեն և գործադիր ու օրենսդիր մարմինները շրջանցելով։

Խոսեցինք նաև արտահերթ ընտրություններից, թե արդյո՞ք դրանցով հնարավոր կլինի Հայաստանը փրկել ճգնաժամից։

Մանրամասները՝ տեսանյութում