Ինչի չգիտե՞նք, թե ինչ վիճակ և մթնոլորտ է զինված ուժերում կամ իշխանությունը ինչպիսի ճնշման, վարկաբեկման ու կազմաքանդման գործընթաց է իրականացնում այնտեղ

Երբ թշնամին մոտ մեկ շաբաթ է ինչ անարգել մուտք է գործել Հայաստանի Հանրապետության տարածք ու առանձնապես ելման կետ վերադառնալու միտումներ չի դրսևորում, երբ սահմանագծի մի մեծ հատված պարզվեց, որ առհասարակ պաշտպանված չի եղել, իսկ մենք մինչև հիմա հանդուրժում ենք սրանց՝ ադրբեջանցիներին ու ներսի թուրքերին, ապա տարատեսակն տեսանյութերը, լուսանկարներն ու նյութերը չնայած ցավ են պատճառում, բայց պետք է գիտակցենք, որ արդյունք են երկրում ստեղծված ամենաթողության, պետական կարևոր ինստիտուտների ոչնչացման, ամենատարբեր պաշտոնյաների հանցավոր անգործության կամ դավաճանության:

Ինչ տարբերություն, թե հրապարակված տարատեսակ տեսանյութերը մեկ օր առաջվա են, 1 շաբաթվա, թե 6 ամսվա:

Ինչի չգիտե՞նք, թե ինչ վիճակ և մթնոլորտ է զինված ուժերում կամ իշխանությունը ինչպիսի ճնշման, վարկաբեկման ու կազմաքանդման գործընթաց է իրականացնում այնտեղ:

Այն ինչ տեսնում ենք՝ անպաշտպան սահմաններից մինչև ստորացված արժանապատվություն, ընդամենը հետևանքն են այն ամենի, ինչը մեկնարկեց 2018 թվականի մայիսից, շարունակվեց 2020 թվականի պատերազմի օրերին ու ցավոք ապրում է մեր օրերում:

Համակարգից ինչ էլ մնացել է ու ինչի շնորհիվ դեռ շարժվելու կամ շնչելու հնարավորություն ունենք, դա էլ բացառիկ հայրենասերների, համազգեստի արժեքը գիտակցողների և բացառիկ անհատականությունների շնորհիվ է, ովքեր դեռ բանակում են ու շարունակում են չընդունել խաղի այն կանոնները, որոնք «վերևից» են իջեցվում:

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։