Իրադարձությունները սցունիքյան չեն, մեզ շեղում են․ Վովա Վարդանով. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր, հետախույզ, ազատամարտիկ, հասարակական և ռազմական գործիչ Վովա Վարդանովի կարծիքով՝ տեղի ունեցող իրադարձու­թյունները սյունիքյան չեն:

– Մեզ շեղում են՝ ասելով Սյունիք, մինչդեռ իրադարձություններ կան նաև Վայքում և Գեղարքունիքում: Ու հավա­տացեք՝ ոչ պակաս լկտի պահվածք է դրսևորվում հակառակորդի, ավելի ճիշտ՝ արդեն հարևանի կողմից: Սյու­նիք ներս մտնելը եղել է 2,5-3 կմ, ու մին­չև հիմա այնտեղ են: Մեր կազմակեր­պության, մեր գումարտակի ներկայա­ցուցիչներն արդեն մեկ շաբաթ է՝ Սյունի­քում են: Ինչպես բոլորին են շեղում, նույնպես էլ մենք էինք շեղվել: Վերին Շորժային շատ քիչ ուշադրություն ենք դարձնում և Ջերմուկի այն հատվածին, որտեղ բնակավայր չկա, ինչը բավակա­նին սխալ է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։