Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք, մահացել է 11 մարդ

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221368 դեպք, որոնցից 209508-ն` առողջացած, 4357-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6436 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 1046412 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3591 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Ունենք 286 առողջացած և 11 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1067 է: