Վրաց-ադրբեջանական բախումները շարունակվում են (տեսանյութ)
Վրացական ոստիկանությունը սահմանափակել է մուտքը Դմանիսի քաղաք, այստեղ շարունակվում են վրաց-ադրբեջանական բախումները: Այս մասին տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաալիքը:
Քաղաքում մեքենաները քշում են մարդկանց ուղղությամբ:
Նշենք, որ Վրաստանի Դմանիս քաղաքում (Քվեմո Քարթլի շրջան) նախօրեին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել վրացիների և տեղաբնակ ադրբեջանցիների միջև։