Վտանգված է Սյունիքը, վտանգված է Հայաստանը
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իշխանությունների կրավորական պահվածքի պատճառով թշնամին արդեն բացահայտ կերպով (մոտ 4կմ խորությամբ) ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք։
Իշխանության ներկայացուցիչները մայիսի 12-ի գրեթե ողջ օրվա ընթացքում փորձում էին թաքցնել իրականությունը՝ շարունակելով պատերազմի ընդունած կործանարար տեղեկատվական քաղաքականությունը։
Այս պայմաններում ինչպես վստահենք իշխանությանը:
Ասում են ադրբեջանցիները մոլորվել են, ոչ մի կրակոց կամ բախում չի եղել, ու շատ բնական հարցեր են ծագում,
- Ինչու զինված ուժերը չեն կանխել ադրբեջանցիների մուտքը ՀՀ տարածք.
- Ինչու Զինված ուժերը չեն բախվել սահմանախախտ ադրբեջանցիների հետ և գերեվարել նրանց.
- Ինչու է այդ տեղեկատվությունը թաքցվում ժողովրդից և ինչու չեն հեռացվում ստող պաշտոնյաները:
Հ.Գ. Դեռևս հունվարից ՀՀ վարչական դատարանում ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի դեմ ներկայացված հայցի շրջանակներում, վերջնականորեն չի լուծվել հայցի ապահովման հարցը: Մենք ՀՀ դատարանից խնդրել էինք պարտավորեցնել Զինված ուժերին իրենց դիրքերը չլքել: Դատարանի որոշման պարագայում Զինված ուժերը վերադասի դավադիր հրամանները չէին կատարի, եթե դրանք դիրքերը լքելուն կամ բախումից խուսափելուն վերաբերվեր: Բայց փաստորեն մեր որոշ դատավորներ արդեն 5 ամիս է դիվանագիտության ճանապարհն են ընտրել, իսկ ՊՆ ղեկավարությունն էլ Հայաստանի տարածքում բախումներից է խուսափում»: