Որևէ մեկը տեղյա՞կ է՝ ինչ պայմանավորվածություններ է նա ձեռք բերել հունվարի 11-ին Մոսկվայի եռակողմ հանդիպման ընթացքում

Ուղիղ մեկ ամսից Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությունով մասնակցելու է ընտրությանը, որպեսզի նորից ընտրվի:

Բայց, մինչ այս պահը որևէ մեկը տեղյա՞կ է ինչ պայմանավորվածություններ է նա ձեռք բերել հունվարի 11-ին Մոսկվայի եռակողմ հանդիպման ընթացքում:

Ինչի՞ շուրջ է ամիսներ շարունակ աշխատում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերից կազմված աշխատանքային խումբը:

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը հայտարարում, որ միջանցքի հարցում այդ աշխատանքային խմբում արդեն ահագին աշխատանք է կատարվել:

Եվ վերջապես այդ ի՞նչ փաստաթուղթ էր, որի գոյությունը Տիգրան Ավինյանն ԱԺ ամբիոնից փորձեց հերքելով հաստատել: Այս ամենով հանդերձ, այդ ի՞նչ ապագայի մասին է խոսքը, որ համարձակվում են քարոզել:

#antinikol

Կնյազ Սարոյանի ֆեյսբուքյան էջից