Ոստիկանները Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված աչաջուրցու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել

Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները մայիսի 10-ին, ժամը 18.15-ին, Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Այս մասին տեղեկացնում են  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։