Ուղիղ 3 տարի է, ինչ ԵՊՀ-ը պաշարված ամրոցի պես դիմադրում է նիկովիդ հիվանդությանը
Ուղիղ 3 տարի է, ինչ ԵՊՀ-ն պաշարված ամրոցի պես դիմադրում է նիկովիդ հիվանդությանը.
- Խուլիգանական հարձակում Արամ Սիմոնյանի վրա և Գիտխորհրդի գրավում
- Ուսանողական խորհրդի լուծարման գործընթաց
- Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման գործընթաց
- Բյուրական մասնաշենքերի օտարման գործընթաց
- 100-ամյակ միջոցառումների տապալում
- ԵՊՀ ռեկտորի ընտրությունների ձգձգում
- Բուհերի ինքնավարությունը սահմանափակող օրենքի ընդունում
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի լուծարում
- Եվ այլն
Այս բոլոր փուլերում համալսարանական կորիզը պայքարել է, որ բուհը զերծ լինի նիկովիդից: Բայց այս ամենը ավելի է բարդանալու, եթե արտահերթ ընտրությունների այս հիվանդությունը հաղթանակ տոնի: Իհարկե ինչ էլ լինի մայր բուհի համար պայքարելու ենք, բայց այդ պոտենցիալն ու ժամանակը անսպառ չեն, իսկ մեկ օրվա քանդածը վերակառուցելու համար տարիներ են պետք:
Ուստի իմ խնդրանքն է համալսարանով մտահոգ բոլոր մարդկանց՝ անպայման մասնակցե՛ք ընտրություններին, ընտրե՛ք ում ուզում եք՝ բացի Նիկոլից: Հիմա համալսարանին օգնելու որևէ այլ միջոց չկա:
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի ֆեյսբուքյան էջից