Արժե՞ր հեղինակազրկել այդ համակարգը․ Տիգրան Աթանեսյան

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չգիտի, թե «ինչի մեջ է խրվել»։ Ասուլիսում այս մասին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Ինքը հույս ուներ՝ լինելու է սովորական դատախազ, որը կգնա թոշակի, բոլորը կմոռանան ու երջանիկ կվայելի այն, ինչը կվայելի: Ոչ, չես վայելելու», – ասաց նա:

Ըստ փասաբանի, եթե նա լիներ գլխավոր դատախազ բառի բուն իմաստով, հասկանար իր պաշտոնի ծանրությունը, երբեք թույլ չէր տար այդ խոսակցությունը  ՀՀ երկրորդ նախագահի հետ։

Փաստաբանի խոսքով՝ գլխավոր դատախազն «ինքն իրեն կերտած տղա է»։

«Գիտնական է եղել․ որ ասես գլուխը չի աշխատում, բացառվում է, աշխատում է, ինքն իրեն ստեղծելով գնացել է ու 2016 թվականին բախտի բերմամբ, բայց հասել էր նրան, չէ՞, որ համարեցին արժանի թեկնածու։ Ուրեմն այդքան կյանք ապրես, քեզ կերտես, ստեղծես, որ մի հատ խարդախ քեզ սարքի եսիմ ի՞նչ, բա արժե՞ր, արժե՞ր հեղինակազրկել այդ համակարգը», – ասաց Տիգրան Աթանեսյանը։

Նա նշեց․ «Դատախազությունը խաբվել է ու խաբվել է շատ դաժան, առաջինն իրենց է ծախելու»: