Եթե հայը չի ուզում, որ այդ ամենը շարունակվի, ապա պարտավոր է հավատալ ու գնալ Երկիր կառուցող ուժերի հետևից…

2018-ին հայ ժողովրդի կատարած ընտրության արդյունքում մենք ունեցանք երկիրը կառավարելու մանդատ ստացած ուժերի հետևյալ դասավորությունը՝

– Հայրենիքը հազարավոր զոհերի ու գերիների կյանքի գնով խայտառակ պարտության հասցրած և իրենց «առաջնորդին» հոտնկայս ծափահարող իշխող մեծամասնություն.

– և… անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում անհրաժեշտ սկզբունքայնություն դրսևորելու անընդունակ խորհրդարանական փոքրամասնություն…

…Սա դարձավ «արդարամիտ» ու «հեղափոխական» ժողովրդի կողմից «նախկիններից» ազատագրված և «նորը» կառուցած Հայաստանը…

…Այսքանից հետո, եթե հայը չի ուզում, որ այդ ամենը շարունակվի, ապա պարտավոր է հավատալ ու գնալ մտածելով Երկիր կառուցող ուժերի, այլ ոչ երբեք խաբեությամբ ու մանիպուլյացիաներով Հայրենիքն աղետի հասցրած  պատահականությունների հետևից…

Հ.գ.- Ինքնախաբեությամբ ապագա չեն ստեղծում…

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից