Տրանսպորտային հանգույցը կբարելավի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները․ Լավրով

Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույցը կբարելավի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ: Հակամարտության հաղթահարման տնտեսական ասպեկտների վրա կենտրոնանալու ուղղությամբ համատեղ աշխատանքը կստեղծի դրա օպտիմալ շրջանակը»,- ասել է Լավրովը:

«Մարդիկ պետք է զգան, որ ղարաբաղյան հակամարտության շրջանում իրավիճակի իրական բարելավում կա»,-հավելել է Լավրովը: