Կազանի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 1 մանկավարժ և 8 աշակերտ է զոհվել

ՌԴ Կազան քաղաքի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է մանկավարժ և ութ աշակերտ, 4-ը հոսպիտալացվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունից։

Նշվում է, որ անհայտ անձինք կրակ են բացել ուսումնական հաստատությունում, որտեղ նաև պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով՝ կրակել են դեռահասները, նրանցից մեկին ձերբակալել են:

Դեպքի վայր է մեկնել շտապօգնության 21 բրիգադ։ Այնտեղ են նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, առողջապահության նախարար Մարատ Սադիկովը և տարածաշրջանի դատախազ Իլդուս Նաֆիկովը:

Քաղաքի բոլոր ուսումնական հաստատություններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։