Քոչարյանը մերժել է անվտանգության աշխատակիցների՝ հանրահավաքին զրահաբաճկոն հագնելու առաջարկը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կիրակի օրը Ռոբերտ Քոչարյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները ձևավորեցին «Հայաստան» դաշինք: Այնուհետ Ազատության հրապարակում կայացավ դաշինքի հանրահավաքը:

Սրա հետ կապված «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ անվտանգության աշխատակիցները երկրորդ նախագահին հորդորել են զրահաբաճկոն կրել, սակայն Ռոբերտ Քոչարյանը կտրուկ հրաժարվել է՝ նշելով, որ սեփական ժողովրդի մեջ դուրս գալու համար ինքը հավել յալ անվտանգության կարիք ու անհանգստություն չունի:

Ի դեպ, այն, որ Քոչարյանն առանց զրահաբաճկոնի էր, անզեն աչքով էլ նկատելի էր, հատկապես, երբ հանրահավաքի ժամանակ նա հանեց պիջակն ու մնաց վերնաշապիկով» ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։