Այդ հայտարարությունները կարևոր են, քանի որ պարունակում են կոնկրետ ուղերձներ․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հենց Հանրային հեռուստաընկերության եթերից վերահաստատել է իր դիրքորոշումը, որ հեռուստաընկերությունը գրեթե չի լուսաբանում Պաշտպանի հայտարարությունները, որոնք վերաբերում են Սյունիքում առկա իրավիճակին, սահմանային բնակիչների իրավունքներին:

Այդ հայտարարությունները կարևոր են, քանի որ պարունակում են կոնկրետ ուղերձներ և անհրաժեշտ են հետագայում մարդկանց իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համատեքստում:

Հ.Գ. Պաշտպանն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության լուսաբանմանը, քանի որ Հ1-ը հանրային ֆինանսավորմամբ կազմակերպություն է»: