Ինչպես մեր տարածաշրջանում չկա ստատուս քվո ընդհանրապես, նույնպես և վերջնականապես վճռված չէ Շուշիի պատկանելությունը․ Ոսկանյան

Շուշին անկախ Ադրբեջանի կազմում լավագույն դեպքում եղել է մոտ երեք տարի, եթե նույնիսկ կոպիտ կերպով կհաշվենք ամբողջ1918-20թթ․, 1991-92թթ․ և 2020թ․ նոյեմբերից մինչև 2021թ․մայիսը ներառյալ։

Անկախ Արցախի կազմում այն եղել է մոտ 30 տարի՝ այսինքն մոտավորապես տասն անգամ ավելի մեծ ժամանակահատվածում։

Դատելով Բաքվի բռնապետի՝ հայկական ռևանշի նկատմամբ գրեթե ամենօրյա վախերից, Ադրբեջանում կասկածում են, որ Շուշին այսուհետ հավերժ իրենցն է լինելու։ Հայաստանում էլ ոմանք կասկածում են, որ մենք վերադարձնելու ենք Շուշին։ Այս ամենը նշանակում է, որ ինչպես մեր տարածաշրջանում չկա ստատուս քվո ընդհանրապես, նույնպես և վերջնականապես վճռված չէ Շուշիի պատկանելությունը։

Հետևաբար, ամեն ինչ սկսվում է նպատակի հստակ սահմանումից։ Իսկ այդ նպատակը մեր վերադարձն է Շուշի և Շուշիի վերադարձը մեզ։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։