Ադրբեջանը, անշուշտ, Թուրքիայի հետ միասին, նախապատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ, սակայն, ոչ միայն հայերիս, այլև Ռուսաստանի դեմ. 2

Սկիզբը` այստեղ

 

Այդ պատերազմը, ինչպես արդեն նշել ենք հոդվածի սկզբում, կարող է սկսվել միայն աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի կողմից նախապատրաստվող ռուս-ուկրաինական կամ առնվազն Դոնբասում մեծամասշտաբ պատերազմի բռնկումից հետո, որի նախադրյալներն արդեն կան: Առանց դրա, Թուրքիան և Ադրբեջանը չեն համարձակվի հարձակվել, քանի որ այստեղ են և՛  ռուսական խաղաղապահները, և՛, ի հեճուկս «Սասնա ծռեր» և «Ազգային ժողովրդավարական բևեռ» կոչվածների, ռուսական 102-րդ ռազմաբազան:

Նկատի ունենանք նաև, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, գոյություն ունի հայ-ռուսական միացյալ զորախումբ, կան ռազմական փոխօգնության և ռազմական ոլորտում այլ պայմանագրեր, բացի նշվածից, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է:

Դոնբասում հարաբերական կայունության հիմքը Մինսկի համաձայնագրերն են, որոնք թեև Ուկրաինան մասամբ խախտել ու խախտում է, սակայն դրանք դեռ չեղյալ չեն համարված, գործող համաձայնագրեր են: Դրանց շնորհիվ է, որ Դոնբասում այժմ ընթացող, մերթընդմերթ ընդհատվող ու շարունակվող զինված հակամարտությունը կամ կիսապատերազմը չի վերածվում մեծամասշտաբ պատերազմի` ավիացիայի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, ծանր հրետանու, տանկերի, այլ զինատեսակների և ռազմական տեխնիկայի կիրառմամբ:

Օրերս, սակայն, Դոնբասի հարցով շփման խմբի (Ուկրաինայի արևելքի իրադրության խաղաղ կարգավորման շփման խմբի` բաղկացած Ուկրաինայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ-ի և չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչներից) Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկն «Ուկրաինա -24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինայի դուրս գալը բանակցությունների մինսկյան ձևաչափից:

Կրավչուկն ասել է, որ չի բացառում Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Մինսկի բանակցությունները շարունակելուց Ուկրաինայի հրաժարվելը, և Ուկրաինան կփորձի փոխել բանակցային գործընթացի ձևաչափը, եթե որոշի, որ այն արդյունք չի տալիս:

Պաշտոնական Կիևը, ինչպես պարզ է դառնում Կրավչուկի հայտարարությունից, նպատակ ունի առնվազն պայման դնել, որ եթե բանակցություններ, ուրեմն միայն այլ ձևաչափով` բանակցային կողմերի կազմի փոփոխությամբ ու դրա մասնակիցների կարգավիճակի բարձրացմամբ: Այսինքն` կազմի և մասնակիցների կարգավիճակի այնպիսի փոփոխություն առաջադրել, որին դեմ լինի Ռուսաստանը:

«Բայց եթե մենք տեսնենք, որ սա (Մինսկի ձևաչափով ընթացող բանակցությունները) կամ Դոնբասում խաղաղության հիմնական խնդրից ինչ-որ կերպ հեռանալու փորձ է, կամ իրենց իրական մտադրությունները թաքցնելու փորձ, ես կաջակցեմ, ոչ միայն կաջակցեմ, այլև ինքս կխնդրեմ դուրս գալ Մինսկի ձևաչափից, քանի որ ամեն ինչ արդեն արվել էր այն վերակենդանացնելու համար, բայց, ցավոք, չստացվեց: Նշանակում է, պետք է այլ ձևաչափեր»,- ասել է Դոնբասի հարցով շփման խմբի ղեկավարը:

Կրավչուկը բացատրել է, որ ուկրաինական կողմը Մինսկի բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշումը որոշելու է՝ ելնելով այն գործողություններից, որոնք կձեռնարկեն Եվրոպան և Միացյալ Նահանգները, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, նաև` Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Զելենսկու միջև հնարավոր հանդիպման արդյունքներից:

«Ահա բոլոր այս հանդիպումներից և ընդունվելիք որոշումներից հետո մենք կկարողանանք վերջնականապես ընդունել մեր դիրքորոշումը Մինսկի բանակցությունների վերաբերյալ»,- ասել է Կրավչուկը:

Ընդգծենք, որ Դոնբասում, այնուհետև նաև ռուս-ուկրաինական մեծամասշտաբ պատերազմների սկսվելը, ինչպես նաև այստեղ Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումը կախված են լինելու վերոնշյալ հանդիպումների, բանակցությունների արդյունքներից և այն գործողություններից, որոնք կձեռնարկեն Եվրոպան ու Միացյալ Նահանգները: Սակայն, որոշ տեղեկություններ նկատի ունենալով, չի կարելի բացառել, որ Դոնբասում Ուկրաինայի ինչ-որ սադրանքի արդյունքում մեծամասշտաբ պատերազմը կարող է սկսվել նույնիսկ մինչ այդ, այսինքն` այս ամսվա վերջին կամ հունիսի առաջին կեսին: Բացի այդ, առկա իրավիճակը և տեղեկությունները Բայդեն- Պուտին, Զելենսկի- Պուտին առաջիկա հնարավոր հանդիպումների արդյունքների առումով լավատեսության հիմքեր չեն տալիս:

«Financial Times»-ին տված հարցազրույցում` հրապարակված ապրիլի վերջին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել Դոնբասի հանրապետությունների ներկայացուցիչների հետ, և ասել, որ հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է լրամշակել Մինսկի համաձայնագրերը կամ հրաժարվել դրանցից, ինչպես նաև ընդլայնել Նորմանդիայի ձևաչափը (Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա և Ռուսաստան)՝ դրանում ընդգրկելով ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Կանադային, ինչին Ռուսաստանը դեմ է և, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի առաջիկա բանակցությունների ժամանակ:

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Կրավչուկն «Ուկրաինա -24»-ի եթերում, ըստ էության, վերջնագիր է ներկայացրել Դոնբասի առնչությամբ, ավելին` հայտարարել է բանկացությունների համար Մինսկ հետագա այցելություններից հրաժարվելու մասին, ասել, որ Բելառուսն իր վարած քաղաքականության մեջ վերջնականապես հաշվետու է դարձել Ռուսաստանին, իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերածվել է «ռուսական վասալի»:

Մինսկի համաձայնագրերը նպատակ ունեն նպաստել մի կողմից Ուկրաինայի, մյուս կողմից Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների միջև ռազմական գործողությունների դադարեցմանը և հիմք դնել հակամարտության խաղաղ, քաղաքական կարգավորմանը: Այդ ծրագիրն առ այս պահը մնում է չիրականացված ուկրաինական կողմի դիրքորոշման պատճառով, որը, հակառակ Մինսկի համաձայնագրերով սահմանված առաջնահերթությունների, հրաժարվում է դրանց կատարումից` քաղաքական կետերից սկսած, մինչև անվտանգության հարցերի լուծումը:

Այսօր հայտնի դարձավ, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսն այն կարծիքն է հայտնել, որ հաջորդ մարտադաշտը լինելու է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Ամերիկյան հրատարակությունը հրապարակել է Ստավրիդիսի նյութը, որում նա կանխատեսում է առճակատման հաջորդ վայրը` դրանում ներառելով նաև Սև ծովը:

Ռուս- ուկրաինական մեծամասշտաբ պատերազմի բռնկման դեպքում, սակայն, չենք կարծում, թե ԱՄՆ-ի զինված ուժերն անմիջականորեն կմասնակցեն դրան, քանի որ նման մասնակցությունը կարող է վերաճել աշխարհակործան միջուկային պատերազմի:

Այլ խնդիր է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ՆԱՏՕ-ն ռազմական տեխնիկայով, զենք- զինամթերքով, ֆինանսներով, դեղորայքով, սննդամթերքով, մասնագետներով, ռազմական խորհրդատվությամբ, հետախուզական տեղեկությունների փոխանցմամբ կօգնեն ինչպես Ուկրաինային, այնպես էլ Թուրքիային և Ադրբեջանին: Չէ՞ որ նրանց խնդիրը միաբևեռ աշխարհի հասնելու և նոր` Սատանային լիարժեքորեն ծառայող աշխարհակարգի հաստատման ճանապարհին եղած ամենամեծ խոչընդոտի վերացումն է, այսինքն` Ռուսաստանի կործանումը կամ, առնվազն, Վլադիմիր Պուտինի ու նրա վարչակարգի տապալումը: Հուսանք, որ դա Չարին ու նրա ամերիկյան և եվրոպական ծառաներին չի հաջողվի:

 

Արթուր Հովհաննիսյան