Ադրբեջանը, անշուշտ, Թուրքիայի հետ միասին, նախապատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ, սակայն, ոչ միայն հայերիս, այլև Ռուսաստանի դեմ

Այդ մասին են հուշում ոչ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալից հայտարարությունները, ինչպես, օրինակ, «Եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, մենք դա կանենք ուժով», «Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա գրավված Զանգեզուր», ոչ միայն իրավապաշտպան կոչվող ադրբեջանցի Ահմեդ Շահիդովի` Թվիթերի իր էջում օրերս կատարած գրառումը` «Հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհով, թե ուժի կիրառմամբ», այլև այդ ամենին գործնականում ու փաստացի նախապատրաստվելը:

Երեկ https://t.me/arabo_dzokat/10940  տելեգրամյան ալիքը ներկայացրել է 2021թ. մայիսի 4-ին ռազմատրանսպորտային չվերթերը Բաքու, միայն մեկ օրում դրանք եցել են 6-ը` հետևյալ երկրներից.

Ղազախստան — Բաքու,  ինքնաթիռ Аn-12:

Թուրքիա — Սումգայիթ, ինքնաթիռ Airbus A400M-180:

Վրաստան — Բաքու, ինքնաթիռ IL-76:

Եվս մեկ ինքնաթիռ` Թուրքիա — Սումգայիթ, ինքնաթիռ Airbus A400M-180:

Իրաք — Բաքու, ինքնաթիռ IL-76:

Վրաստանից — NA (անհասանելի) (Մինգեչաուրի վրա անջատել է ռադարը), ինքնաթիռ CASA C-295m:

«Հավանաբար խաղաղության են պատրաստվում»,- վերջում, որպես հետգրություն, գրել է տելեգրամյան ալիքը:

Հիշենք, որ 2020թ. պատերազմին նախորդած օրերին դարձյալ նույնն է կատարվել` Ադրբեջանում Թուրքիայից և Իսրայելից վայրէջք կատարած նույն` Airbus A400M-180, Ил-76 և այլ ինքնաթիռները բերել են զենք-զինամթերք, ռազական տեխնիկա:

Որ Բաքվում և Անկարայում պատերազմի են նախապատրաստվում, այլևս կասկածից դուրս է: Սակայն նրանց պլանները կապված են աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի կողմից նախապատրաստվող ռուս- ուկրաինական մեծամասշտաբ պատերազմի բռկման հետ` այն հաշվարկով, որ Ռուսաստանը չի կարողանա միաժամանակ երկու ճակատով, ընդ որում նաև` երկրի ներսում ահաբեկչությունների իրականացման ու ներքին խժդժությունների հրահրման պայմաններում, արդյունավետ պատերազմ վարել աշխարհի հզոր բանակներից մեկն ունեցող Թուրքիայի և ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի օգնությունը ստացած ու դեռ ստանալիք, ոչ թույլ պետություն Ուկրաինայի հետ:

Վերը նշվածը նկատի ունենալու պարագայում պարզ է դառնում, որ քանի դեռ ոուս- ուկրաինական մեծամասշտաբ պատերազմը չի սկսվել, Ադրբեջանն ու Թուրքիան չեն համարձակվի Արցախի և Հայաստանի վրա հարձակվել, դա կնշանակի հարձակվել նաև այստեղ գտնվող ռուսական խաղաղապահների, ինչպես նաև Հայաստանում գտնվող 102-րդ ռազմաբազայի զինծառայողների վրա:

Թշնամու հարձակումը կարող է հնարավոր լինել նաև ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլի կողմից ընտրությունների օրը կամ դրանից հետո Հայաստանում աննախադեպ խժդժություններ, ներքին բախումներ սադրելու, հրահրելու դեպքում` պայմանով, որ մինչ այդ Դոնբասում լայնածավալ պատերազմը բռնկված լինի և Թուրքիան ու Ադրբեջանը վերոնշյալ ուժերի ներկայացուցիչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռ ստույգ պայմանավորվածություն ունենան, որ երբ իրենք այստեղ կսկսեն, այնտեղ էլ Ուկրաինան Դոնբասում պատերազմին զուգահեռ, անցում կկատարի ոուս- ուկրաինական մեծամասշտաբ պատերազմի:

Մենք ուշադրության տակ ենք պահել Դոնբասի ու Ղրիմի առնչությամբ վերջին շրջանի զարգացումները, դրանք վկայում կամ առնվազն հուշում են, որ Դոնբասում, ինչպես նաև ռուս- ուկրաինական մեծամասշտաբ պատերազմները հասունանում են: Երեկ հայտնի դարձավ, որ ուկրաինական սահմանապահները ռուս- ուկրաինական սահմանին կառուցել, կարգի են բերել, վերազինել շուրջ 400 կիլոմետր հակատանկային խրամատներ (ռուս- ուկրաինական սահմանի ընդհանուր երկարությունը 1974,04 կիլոմետր է), դրա համար տասնյակ միլիոնավոր դոլարներն աննպատակ չէ, որ ծախսվել են, այս տարի աշխատանքները շարունակելու համար նախատեսվում է ծախսել 338 միլիոն գրիվնա (12,1 միլիոն դոլար):

Ուկրաինայի նախագահ Զելենսկին օրերս Լեհաստանի, Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի ղեկավարների հետ Վարշավայում օրերս կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Ղրիմի համար Եվրոպային մոտեցող պատերազմի մասին: Ուկրաինայի նախագահի հայտարարությունը մայիսի 3-ին հրապարակվել է նրա գրասենյակի կայքում:

«Սա շատ կարևոր է այսօր, երբ Ուկրաինայի տարածքի մի մասը՝ մեր Ղրիմի թերակղզին, բռնակցվել է, և երբ մեզ մոտ պատերազմ է գնում արևելքում: Եվ դա պատերազմ է նաև Եվրոպայում, ուստի շատ կարևոր է, որ մենք միասին լինենք»,- ասել է Զելենսկին:

Ղրիմը թե պատմականորեն, թե փաստացի պատկանում է Ռուսաստանին, և ինքնին պարզ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Ուկրաինայի կամ որևէ այլ պետության հետ նրա համար, որն իրենն էր և արդեն դարձյալ իրենն է: Ուրեմն աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի ներկայացուցիչ Զելենսկին ինքն է պատրաստվում սկսել պատերազմը Ղրիմի ու Դոնբասի համար` այդ նույն ուժերի և իր արևմտյան տերերի կամ հովանավորների, մասնավորապես, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի պահանջով, պատվերով, աջակցությամբ, խրախուսմամբ կամ ինչ-որ երաշխավորությամբ:

Վերոնշյալ քննարկման ընթացքում Ուկրաինայի նախագահի հայտարարություններից պարզ է նաև, որ մեծածավալ պատերազմի բռնկման դեպքում նա փորձելու է դրանում ներքաշել Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ու թշնամական քաղաքականություն վարող Լեհաստանին և Մերձբալթյան պետություններին: Միջոցառման ընթացքում Զելենսկին հայտարարել է նաև, որ Ուկրաինան հզոր տերություն է:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան