Մենք առաջարկեցինք բանակցությունները սկսել զրոյական կետից, որը, բնականաբար, անհեռանկարային էր. իմքայլական պատգամավոր

Մենք առաջարկեցինք բանակցությունները սկսել զրոյական կետից, որը, բնականաբար, անհեռանկարային էր: Այսօր Ազգային ժողովի ամբիոնից նշեց իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

«2018-ից սկսած՝ Հայաստանը ուներ երեք այլընտրանք. առաջինը առանց որևէ խոսակցության հանձնել Արցախը ամբողջությամբ, երկրորդը՝ պատերազմ և երրորդ տարբերակը՝ պատրաստվել պատերազմի և պայքարի: Այլ տարբերակ ըստ էության Հայաստանին տրված չի եղել: Մենք առաջարկեցինք բանակցություններն սկսել զրոյական կետից, որը, բնականաբար, անհեռանկարային էր»:

Պատգամավորը հավելեց. «Ես կարծում եմ, որ հայկական կողմը ու հատկապես մեր հանրությունը պետք է ազատվի վախերից և դադարի Արցախի հարցով լինել շատ զգայուն»: