Մեր խնդիրը էն ա, որ մեր երկրում ավելի շատ զինվորի կենաց կխմեն, քան զինվորի համար մի բան կանեն

Մեր խնդիրը էն ա, որ մեր երկրում ավելի շատ զինվորի կենաց կխմեն, քան զինվորի համար մի բան կանեն։

Մեր խնդիրը էն ա, որ մեր երկրում ավելի շատ Նժդեհի մայկա կհագնեն, քան Նժդեհ կկարդան։

Մեր խնդիրը էն ա, որ ամեն երկրորդի, որ հարցնես կասի քրիստոնյա ա, Հիսուսին էլ հավատում ա, բայց առռհա թե պատվիրանները պահում ա ու տեղյակ ա, թե ինչպես պետք ա ապրի քրիստոնյա մարդը։

Մեր խնդիրը էն ա, որ շրջապատում կասեն՝ ընտանիքը սրբություն ա, բայց կնոջը կարողա երկրորդ սորտ դիտարկեն։

Մեր խնդիրը էն ա, որ սաղ կգոռան երկիրը պետք ա զարգացնել, բայց հենց պահը հասնի, մեծ մասը իրա փայ թիքեն պոկում ա ու իրան սրբի տեղ դնում։

Մեր խնդիրը էն ա, որ մանր ունեցող, բայց մուտիտ անող տաքսիստից, մինչև առանց կաշառք չնշանակող դասախոս ուզում են երկրում արդարություն լինի, բայց իրանք չեն ուզում արդար ապրեն։

Մեր խնդիրը էն ա, որ կայացած մարդուն կարան քարկոծեն նրանք, ովքեր կյանքում քարը քարի վրա չեն դրել։

Մեր խնդիրը էն ա, որ շատերի տանձին չի երկիրը, բայց դա իրանց չի խանգարում ամեն օր Մոնթեից ավելի հայրենասեր երևալ։

Մեր խնդիրը էն ա, որ մեր ամենամեծ խնդիրը մենք ենք…

Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջից