Կապիտուլյանտը ընտրությունների արդյունքում պետք է կապիտուլյացիայի ենթարկվի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։

Երեկ Բաքվից Հայաստան վերադարձած երեք ռազմագերիների հարցում ջանքեր էին գործադրել ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, Ռուսաստանի Կառավարությունը, Պաշտպանության նախարարությունը։ Մինչդեռ միջազգային հանրության ու մեր կառավարության ջանքերն այդ ուղղությամբ ապարդյուն են և որևէ արժեք չունեն։ Երեկ Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավոր դիմել էին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին: Մինչ այդ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր նամակներ հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին, ԵԽ և ԵԱՀԿ, ՄԱԿ գլխավոր քարտուղարներին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:

Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս հայկական կողմն անզոր է ռազմագերիների հարցով խնդիրը կարգավորել, թե նման ցանկություն չկա։ Ինչպե՞ս է նախկինում այս հարցը կարգավորվել։

Խոսեցինք նաև Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային հուշարձանների նկատմամբ ադրբեջանական վանդալիզմի մասին, արդյո՞ք իրավական լծակներ չկան՝ այդ գործընթացը կասեցնելու համար։ Զուգահեռներ անցկացրինք Ջուղայի խաչքարերի ոչնչացման հետ։

Անդրադարձանք սպասվող արտահերթ ընտրություններին և դրանց հնարավորություններին։ Ե՞րբ և ո՞ւմ շնորհիվ շնորհիվ քաղաքական դաշտում ընտրությունները դարձան օրակարգ։ Ի՞նչ կանխատեսումներ կան ընտրությունների հետ կապված՝ հաշվի առնելով, որ ընտրական օրենսգրքում փոփոխություններով այժմ գործելու է համամասնական ընտրական կարգը, մեծ թուրքական ֆինանսական աջակցությունը իմքայլականներին, պետական վարչական ռեսուրսի լայն օգտագործումը, նախկինների բարդույթից չձերբազատված էլեկտորատը, մարդկանց հիասթափությունն ու ընտրություններին մասնակցելու խիստ ցածր պատրաստակամությունը։

Մանրամասները՝ տեսանյութում