Ադրբեջանը 3 ռազմագերի է վերադարձնում. անուններ են հրապարակվել

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնում 3 ռազմագերի: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ-Ադրբեջան»  լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն անգամ անուններ են հրապարակել՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան, Սեյրան Թամրազյան:

Հայկական կողմը դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի տվել: Պաշտոնական Բաքուն նույնպես դեռևս չի հաստատել տեղեկությունը, բայց ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ռուսամ Մուրդովի ինքնաթիռը, Mediaport տելեգրամյան ալիքի փոխանցմամբ, արդեն վայրէջք է կատարել Ադրբեջանում: