«Վրեժ Ամերիկայի՞ց», թե Թուրքիայի փրկության հերթական մղումը

Մի քանի օր անընդմեջ մեզ ներկայացնում են գրեթե որպես սենսացիա, թուրք «տարօրինակ» քաղաքական գործիչների հայտարարությունները, թե, իբր, «Թուրքիան պետք է ճանաչի Կիպրոսի անկախությունը (խոսքը այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» մասին է), Ղրիմ և Աբխազիա», և առաջին հերթին դա պետք է լուծի Ռուսաստանի թերակղզու հարցը: Ավելին, միտում կա այդ կարծիքները ներկայացնել որպես Թուրքիայի կառավարության որոշում: Իրականում ամեն ինչ այնքան էլ այդպես չէ. ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր ուկրաինացի գործընկեր Զելենսկու հետ բանակցությունների ընթացքում ասաց, թե իբր «Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը», որ Անկարան երբեք (թուրքերը մոռացել են հին հռոմեացիների ասացվածքը. «Երբեք մի ասա՝ երբեք…) չի ճանաչի Ղրիմը որպես ռուսական և սատարում է Ուկրաինայի անդամակցմանը ՆԱՏՕ-ին:

Մենք պետք է դա պարզենք, հասկանանք, քանի որ տեսնում ենք, որ մեծ տերությունների «խաղը» այժմ տարվում է ոչ միայն Իրանի, այլև Թուրքիայի սահմանների շուրջ: Սա մեզ ստիպում է մտածել, որ սուննիների և շիաների միջև լայնամասշտաբ պատերազմ հրահրելու համաշխարհային սիոնիզմի պատվերը դեռ արդիական է: Մենք առայժմ ի վիճակի չենք կանխագուշակել մանրամասներն ու ժամանակը, երբ կմիացնեն «պատերազմի ժամացույցի մեխանիզմը»: Եկեք ուշադրություն դարձնենք հետևյալ հայտարարություններին, թե Թուրքիան պետք է «ճանաչի Ղրիմի անկախությունը» կամ՝ «Ղրիմի ժողովուրդը Ռուսաստանին միանալու հարցում կատարել է իր սեփական ընտրությունը: Եվ մենք, որպես Թուրքիա, պետք է հարգենք նրանց ընտրությունը: Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի մոտ»։ Սրանք Էրդողանինը կամ Թուրքիայի ԱԳՆ-ինը չեն: Այլ կերպ ասած, Անկարայի կառավարությունը դեռ առաջվա պես գտնվում է նեոբանդերական Ուկրաինայի կողմում: Եվ, ըստ ամենայնի, նա շարունակում է օգնել ֆաշիստներին՝ պատրաստվելու Դոնբասում (Նովոռոսիա) պատերազմի վերսկսմանը:

Միևնույն ժամանակ, եկեք ուշադրություն դարձնենք, թե ովքեր են Ղրիմի մասին թեզեր հնչեցնողների «երգչախմբում»: Մեր ուշադրությունը գրավեց… թուրքական հատուկ ծառայությունների գործակալ, այսպես կոչված «Հեղափոխական բանվորական և գյուղացիական կուսակցության» (1969) հիմնադիրներից մեկը, որն այլևս գոյություն չունի, բայց այս կուսակցությունը համարվում էր մաոիստական – որոշ տեղեկությունների համաձայն՝ չինամետ, և, ըստ ծագման, ոչ թուրք, ինչ-որ Դողու Փերինչեքի: Այս կուսակցության ավերակների վրա նա ստեղծեց այսպես կոչված մարքսիստ-լենինյան «Թուրքիայի բանվորական կուսակցությունը» (չպետք է շփոթել Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ …): 1992 թ. «Թուրքիայի բանվորական կուսակցությունը» արգելքից և լուծարումից հետո, այս անխոնջ «մարքսիստ» ցեղասպանը դարձավ նորաստեղծ (2015) ծայրահեղ ազգայնական «Հայրենիքի կուսակցության» (Vatan partisi) առաջնորդը: Նա միշտ ասում էր, որ ինքը իբր «կոմունիստ-ինտերնացիոնալիստ» է, բայց… անընդհատ ասում էր, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել»: Ահա սրանք են թուրքերի «ինտերնացիոնալիստները»… Նա աշխատում էր թուրքական հատուկ ծառայությունների համար՝ «մասնագիտանալով» ԽՍՀՄ և Չինաստանի կոմունիստական ​​կուսակցությունների, իհարկե նաև այս երկու երկրների հատուկ ծառայությունների հետ շփումների մեջ: Անընդհատ առանձնանում էր նրանով, որ հայտարարում էր ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալու անհրաժեշտության մասին:

2008-ի մարտի 21-ին նա ձերբակալվեց որպես «Էրգենեկոն»-ի գործի կասկածյալներից մեկը: 2013 թ. օգոստոսի 5-ին նա դատապարտվեց ցմահ ազատազրկման: 2014-ի մարտին պատժաչափը բեկանվեց: Շվեյցարիա կատարած այցերի ընթացքում Փերինչեքը բազմիցս Հայոց ցեղասպանությունը որակել է որպես «միջազգային մեծ սուտ»: 2007-ի մարտին նա շվեյցարական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ռասայական խտրականության մեջ և դատապարտվել 90 օրվա ազատազրկման և 3000 շվեյցարական ֆրանկի տուգանքի: Փերինչեքը բողոքարկեց, սակայն Շվեյցարիայի Դաշնային դատարանը անփոփոխ թողեց վճիռը: Դրանից հետո բողոք է ներկայացվել ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: 2013-ի դեկտեմբերին ՄԻԵԴ դատարանի ստորին պալատը որոշում կայացրեց, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի կառավարությունը վիճարկեց այս որոշումը, բայց ՄԻԵԴ դատարանի Մեծ պալատը որոշումը ճանաչեց օրինական…

Մենք հիշեցինք Փերինչեքի «կյանքի պատմությունը», որպեսզի Հայաստանի քաղաքացիները հիշեն, որ նա հայատյաց է: Եվ հիմա եկեք փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում, ինչու է թուրքական հատուկ ծառայությունների գործակալը (գուցե նա դեռ աշխատում է այդ հատուկ ծառայությունների համար) սկսեց հնչեցնել «Ղրիմի հարցը»: Լավ իմանալով, որ ապրիլին Էրդողանն արդեն «հավատարմության երդում էր տվել» նեոբանդերական  Ուկրաինային: Առաջին հայացքից կան աննշան թվացող, բայց կարևոր նրբություններ: Շատերն արդեն կարդացել են և կարող էին հասկանալ, որ հայատյաց Փերինչեքի «ակտիվացումը» տեղի ունեցավ հենց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայերին ուղղված իր ուղերձում ասաց «ցեղասպանություն» խոսքը: Իհարկե, այս փաստը պատճառներից մեկն է, որ Անկարան կրկին «հավաքագրել» է Փերինչեքին: Սակայն ոչ միայն նա, այլև ամբողջ Vatan partisi-ի իր նոր կուսակցությունը: Նրա ներկայացուցիչները ապրիլի 25-ին հավաք անցկացրին Անկարայում ԱՄՆ դեսպանատան առջև և առաջարկեցին մի քանի քայլ՝ ի պատասխան Բայդենի հայտարարության, և, մասնավորապես, Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչելու պահանջ են հնչեցրել: Հավաքը հեռարձակվեց այս կուսակցության «Ֆեյսբուքի» էջով: «Մենք դիմում ենք կառավարությանը: Բայդենի հարձակմանը չի կարող պատասխանվել բառերով: Գործողություն ձեռնարկելը հրամայական է: Ղրիմի և Աբխազիայի, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչման համար պետք է սկսել դիվանագիտական ​​շփումներ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ»,- այդ ժամանակ ասաց կուսակցության գլխավոր քարտուղար Օզգյուր Բուրսալան: Բացի դրանից, կուսակցությունը պահանջում էր, որ Ինջիրլիքում և Քուրեջիկում գտնվող ԱՄՆ-ի ռազմահենակետերը վերցվեն Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ ամերիկյան զորքերը երկրից վտարվեն 15 օրվա ընթացքում:

Այսպիսով, առաջին «գիծը» ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին «վնասելը, ցավեցնելն է», իբր՝ Հայոց ցեղասպանության մասին Բայդենի խոսքերի պատճառով: Մեկ անգամ էլ կրկնենք. սա չի ասվում Թուրքիայի պաշտոնական իշխանությունների կողմից, այլ ենթադրյալ (բայց՝ կեղծ) «ընդդիմության» կողմից: Չնայած Փերինչեքը ծայրահեղ ազգայնական կուսակցության առաջնորդ է, և դրա հետ մեկ տեղ, որ իշխող AKP-ն իսլամիստներ չեն, այլ տիպիկ ազգայնականներ են, ոչ ոք հերքել, որ Էրդողանն ու Փերինչեքը քաղաքական դաշնակիցներ չեն: Փոխարենը, Փերինչեքը սպասարկում է Էրդողանի և AKP կուսակցության շահերը: Փերինչեքին «բաց թողելով թուրքական կրկեսի ասպարեզ»՝ Անկարան պարզապես առաջարկում է Միացյալ Նահանգներին սկսել «աճուրդի սակարկություններ»: Գինը՝ ապագայի մասին հարցն է: Ուշադրություն դարձնենք Փերինչեքի «ելույթի» շարունակությանը. «Վաշինգտոնը Ուկրաինային և Հունաստանին օգտագործում է որպես իր խամաճիկներ, և թուրքական կողմը չի կարող հանգիստ հաշվի նստել տարածաշրջանում «ամերիկյան տիկնիկների» գործունեության հետ»: Տեսեք, թե «մտքի ինչ խորություն». պարզվում է, որ Փերինչեքը (և, ըստ ամենայնի, թուրքական հատուկ ծառայությունները) գիտակցում է, որ Թուրքիան տարվել և տարվում է լայնամասշտաբ ռազմական բախման մեջ: 2011-21 թթ. դա տեղի ունեցավ Իրաքում և Սիրիայում, «ընդմիջումներով», իհարկե՝ նաև մեր Արցախում, այժմ ՝ Անկարային Նովոռոսիայի (Դոնբաս) և Միջերկրական ծովի (Հունաստանի հետ) պատերազմի մեջ ներքաշելու փորձ: Իրաքում, Սիրիայում և Արցախում թուրքերը ուրախ էին «ներքաշվել» պատերազմի մեջ՝ հաշվարկելով և սպասելով անվերապահ քաղաքական և ռազմավարական դիվիդենտների: Բայց հիմա նրանք կարծես հասկացել են, որ «ցեղասպանություն» բառի հետ Բայդենի «խաղը» նպատակ ունի նաև ստիպել Թուրքիային անվերապահորեն ընդդիմանալ Ռուսաստանին և ռուսներին, կռվել կամ օգնել Ուկրաինային Նովոռոսիայի հետ պատերազմում:

Վերջերս ռուս զինվորականները հետաքրքիր տեսանյութ էին տարածել այն մասին, թե ինչպես նրանք կարող են բազմաթիվ մեթոդներով ոչնչացնել թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը: Ըստ ամենայնի, հենց դա ստիպեց պաշտոնական Անկարային հերթական անգամ «բաց թողնել թուրքական կրկեսի ասպարեզ» Փերինչեքին, որպեսզի Ամերիկան ​​հասկանա. Թուրքիան, համենայն դեպս, հիմա չի օգնի «ամերիկյան տիկնիկ Ուկրաինային», այսինքն՝ թուրքերը չեն օգնելու և չեն ցանկանում են ուղղակի բախում ունենալ Ռ ուսաստանի հետ, ինչպես որ նրանք, փաստորեն, հրաժարվել էին Իրանի հետ Իրաքում և Սիրիայում ուղիղ բախումներից: Առնվազն 2016 թվականից Անկարան զբաղվում էր իր ուժեղ հարևանների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը, պատերազմի մեջ չներքաշվելով (ԱՄՆ-ի պատվերով…), սակայն միաժամանակ թուրքերը չեն հրաժարվում պրոքսի-պատերազմի մեթոդաբանությունից և ռուսների և իրանցիներ դեմ՝ դա և Սիրիան, և Լիբիան, և մեր Արցախը: Նման պայմաններում էր, որ ռուս զինվորականները հանդես եկան ուղղակի սպառնալիքով՝ ցույց տալով, որ «բայրաքթարները» շատ մեծ հեշտությամբ ոչնչացվում են: Առայժմ պահանջում են վերանայել հարաբերությունները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, միայն «փերինչեքները»՝ երրորդ կարգի քաղաքական գործիչներ, բայց միևնույն ժամանակ` Թուրքիայի հատուկ ծառայությունների գաղտնի գործակալներ: Բայց մենք կարծում ենք, որ շուտով Էրդողանի մակարդակի մարդիկ Անկարայում կսկսեն խոսել, որ Թուրքիայի օրակարգում այդ երկրի պահպանման հարցն է: Մենք տեսնում ենք, որ Փերինչեքի և նրա կուսակցության հայտարարություններում ակնարկ կա, որ Թուրքիայի իշխանությունները դիմում են Արևմուտքին. Անկարային մի ներքաշեք Դոնբասի պատերազմի մեջ, հակառակ դեպքում թուրքերը կսկսեն «նահանջել» ՆԱՏՕ-ի շարքերից: Ի դեպ, Ռուսաստանը և ռուսները կարիք չունեին և չունեն Անկարայի կողմից «Ղրիմը որպես ռուսական ճանաչելու»: Ես հիշեցնում եմ թուրքերին. Թուրքիան (Օսմանյան կայսրություն) Ղրիմը պաշտոնապես ճանաչեց որպես ռուսական 1783 թվականի վերջին, այսինքն՝ XVIII-րդ դարում: Եվ այն ժամանակ ոչ մի «ուկրաինաներ» չկային:

Սերգեյ Շաքարյանց