Ինչպիսի՞ իշխանություն կունենանք ընտրություններից հետո (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության կազմակերպական ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը։

Երեկ ԱԺ հատուկ նիստի ժամանակ այդպես էլ չընտրվեց վարչապետի թեկնածու, խորհրդարանական ընդդիմությունը պահեց խոստումը և առանձին թեկնածու չառաջարկեց։ Կարելի է ասել, որ արտահերթ ընտրություններն իրողություն են, և Հայաստանն այսօր պատրաստվում է ընտրությունների։ Հաղորդման հյուրին հարց հղեցինք՝ վտանգավոր չէ՞ վարչապետի կանոններով սկսված այս խաղի մեջ ներքաշվելը։

Արտակ Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ ընտրության օրակարգն ո՞ւմ կողմից է թելադրված՝ հաշվի առնելով ապրիլի 23-ի վարչապետի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ԱՄՆ դեսպանի հանդիպումը ՀՀ նախագահի հետ։

Երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար արդյո՞ք արտահերթ ընտրություններն են լավագույն ելքը։ Արտակ Ավետիսյանն ասաց, որ ընտրությունները կապիտուլյանտի կողմից կեղծվելու և վերարտադրման փորձերի դեպքում իրենք նորից կվերադառնան փողոցային պայքարի։

Անդրադարձանք նաև հանրային տրամադրությունների վերլուծությանը, ինչը ցույց է տալիս, որ քաղաքացիների զգալի մասը չի պատրաստվում գնալ ընտրությունների։  Հարյուրհազարավոր մեր քաղաքացիներ չեն ուզում հավատալ, որ սա ընտրություն է Հայաստանի լինելու և չլինելու մեջ։ Ըստ նրանց՝ սա թեկնածուների կամ կուսակցությունների միջև հերթական ընտրություն է, և տարբեր պատճառաբանություններով մերժում են բոլորին։

Ինչու «Հայրենիք» կուսակցությունը որոշեց ՀՀԿ-ի հետ դաշինքով մասնակցել ընտրություններին, ինչու վարչապետի թեկնածու ընտրվեց Արթուր Վանեցյանը, որը կղեկավարի դաշինքի թեկնածուների ցուցակը։ Ինչն է միավորում այդ երկու կուսակցությունները։

Ինչ կանխատեսումներ կան ընտրությունների արդյունքների հետ կապված, այսօրվա իմքայլական իշխանությունները կվերարտադրվե՞ն, թե պարզապես ներկա կլինեն ԱԺ-ում որպես մեծամասնություն։

Մանրամասները՝ տեսանյութում