Ու՞մ է ընդօրինակում Նիկոլը. ճանապարհաշինությունը՝ պլեբսին գրավելու գլխավոր միջոց

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի գործող վարչակարգը սկսել է ինքնագովազդվելու քայլեր ձեռնարկել, որոնց մեջ աչքի են ընկում ճանապարհաշինական ծրագրերի իրագործման մասին տեսանյութերի, լուսանկարների հրապարակումները տարբեր ԶԼՄ-ներում և համացանցում…

Ճանապարհաշինությունն այս իշխանության եզակի «ձեռբերումներից» է, քանի որ մյուս բոլոր ոլորտներում դավաճան Նիկոլն ու իր թայֆան տապալվել են և բացի նախկիններին ամեն ինչում մեղադրելու էժանագին մեթոդից, հենց դրա վրա են իրենց հույսը դրել քարոզարշավում…

Ազգադավ Նիկոլը համոզված է, որ իրեն երկրպագողներին, ժեխին և փթիրին բացարձակ չի հետաքրքրում այն, որ այդ ճանապարհաշինակ ծրագրերի 95 տոկոսը արվում է վարկով վերցված գումարներով և այդ վարկերի վճարման ամբողջ բեռը հանրության ուսերին է ընկնելու…

Ասեմ, որ ճանապարհաշինությամբ մարդկանց աչքերին թոզ փչելու արվեստը նոր մեթոդ չէ քարոզարվաշներում…

Ֆաշիստական նկրտումներ ունեցող Նիկոլը ամբողջությամբ սերտել է իր «ուսուցիչների»՝ իտալացաի և գերմանացի ֆաշիստ առաջնորդների՝ Մուսոլինիի և Հիտլերի դասերը… Այս երկուսն էլ իշխանության գալուց հետո շատ արագ սկսեցին ճանապարհաշինական գործունեություն ծավալել իրենց երկրներում, որը մեծ ցնծությամբ ընդունվեց իտալացիների և գերմանացիների մեծ մասի կողմից…

Ամեն դեպքում, ի տարբերություն դավաճան Նիկոլի, Մուսոլինին և Հիտլերը ճանապարհաշինական ծրագրերն իրականացնում էին «սեփական» գումարներով…

Իսկ Նիկոլին երկրպագող հիմնականում անատամ, անթրաշ, անլվա, թերուս, քաղաքականապես տգետ, կիսասոված զանգվածը թող «ուտի» Նիկոլի պարտքով արված ասֆալտը, որ դրա դիմաց կրկնակի է վճարելու ու գնա և ընտրի դավաճան Նիկոլին, ով չի բացառվում, որ այդ ասֆալտապատ ճանապարհները նվիրի թուրք-ադրբեջանական տանդեմին, ինչպես արեց Արցախի և Սյունիքի ճանապարհների դեպքում…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից