Ընտրակաշառքը պոզով-պոչով չի լինում

Հիմա 2 հարց տամ, որի մասին հաստատ մոռացել եք:

Մեկը հասկացա՞վ՝ ինչու համապետական հաճախականությունից զրկեցին հ2 հեռուստաալիքը: Ալիք, որը ցուցադրում էր աշխարհի ամենավարկանիշային Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը, ցերեկվա եթերի բոլոր ժամանակների բարձր վարկանիշ ունեցող «Չէին սպասումը», ալիք, որը առաջինն է անցել միմիայն լիցենզիոն գեղարվեստական ֆիլմեր ցույց տալուն ու ընդհանրապես, ալիք, որը ուներ և լրատվություն, և վերլուծություն և այլն:

Մեկը հասկացա՞վ, թե ինչու 2018-ին ներվեցին ՃՏՊ տուգանքները ընդանուր 13 միլիարդ դրամի, այսինքն մոտ 26 միլիոն դոլարի չափով: Կոնկրետ ո՞ր հիմնավորվամբ: Որ չէ՞ին մուծում: Դուք ապո՞ւշ եք: Այսինքն 2020-ի ապրիլին ընդամենը մի ամիս կոմունալները չմուծելու համար հիստերիա դրած պոպուլիստը 2018-ին հանգիստ հեչ արեց 26 միլիոն դոլար, որ դեկտեմբերին իրեն ձայներ ապահովեր: Ընտրակաշառքը պոզով-պոչով չի լինում:

Մտածեք սրա մասին: Ամեն առավոտ 2 թեթև հիշեցում կանեմ:

#երկիր_թե_տաբոռ

#թավշյա_թշվառները

Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից