Մեծ քաղաքական աղբահանությունը՝ շուտով

Մի տրիվիալ ճշմարտություն կա: Այսօրվա իշխանության  առաջնային քաղաքական էշելոնների ներկայացուցիչները  չեն եկել  գիտահետազոտական ինստիտուտներից, կորպորատիվ կառավարման թոփ մենեջմենթից, ակադեմիական կամ բիզնես ոլորտից, սոցիալ-քաղաքական-իրավական միտք ու բովանդակություն արտադրելու և այն կիրարկելու ունակություն ունեցողների շատ փոքր շրջանակներից, և ոչ էլ ազգային ռազմաքաղաքական կամ գիտելիքահեն տեխնոկրատ միջավայրերից: Վերջիններս վստահաբար գիտեն թե ինչ է նշանակում «պետություն», «իրավունքի գերակայություն», «լավ կառավարում», «սահմանադրականություն», «անվտանգություն», «երկրի ինստիտուցիոնալ հիշողություն» վերջապես:

Այսօրվա իշխանությունները ծնվել են հակապետության դավանանքից, «ձեռքերը վերև պարզած հեղափոխությունից» և հիմա ջանում են մնալ իրենց «հեղափոխական» ալիքի վրա  և հոխորտանքով ապահովել իրենց քաղաքական կենսունակությունը: Նրանք ուզում են «թավիշը» փոխարինել «ռետինե մահակով» չընկալելով, որ դա իրենց վերջի սկիզբն է: Նրանք եկել են «դեղին մամուլից», «դեղնած անցյալով» և երկրի իշխանության որակը ևս «դեղնացրել» են:

P.S. «Հարգելիներս», դուք եկել եք ՓՈՂՈՑԻՑ  և ՓՈՂՈՑՈՎ, հետևաբար նաև արժանանում եք ՓՈՂՈՑԱՅԻՆ որակումների: Հաշտվեք այդ դաժան մտքի հետ:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/vlad.martirosyan.3/posts/3968275189930548