Սյունիքում ծածանվում է ադրբեջանի դրոշը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը։

Սոնա Աղեկյանը  նոր է վերադարձել Սյունիքի մարզից՝ հասցելով լինել Ղափանում, Շուռնուխում։ Ուստի խոսեցինք Սյունիքում առկա սահմանային վիճակի մասին։ Ըստ նրա՝ Սյունիքում բավականին վտանգավոր վիճակ է, քանի որ սյունեցին պաշտպանված չէ, Սյունիքի տարբեր տարածքներում ադրբեջանական դիրքեր են տեղակայված և ադրբեջանի դրոշն է ծածանվում։

Անդրադարձանք ապրիլի 29-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հայաստանի ազգային անվտանգության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանի հայտարարություններին բնագծերի, սահմանների անվտանգության ապահովության, չեզոք գոտի ստեղծելու վերաբերյալ։

Ի՞նչ տրամադրություններ են սյունեցիների շրջանում, արդյո՞ք հուսահատված չեն նրանք, ճնշված, ինչպե՞ս են փորձում պաշտպանել իրենց տներն ու կյանքի անվտանգությունը։

Հաղորդման ընթացքում անդրադարձանք նաև Երևանում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանն այրելու դեպքին։ Ինչպես նշեց հաղորդման հյուրը՝ արձանը կրակի տալու մասին լուրերն առաջինը հայտնվել են ադրբեջանական լրատվամիջոցներում, իսկ դա մտածելու տեղիք է տալիս արձանի դեմ ոտնձգություն իրականացնողների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում