Եթե Փաշինյանը վերընտրվի, անպայման Երևանում կտեսնենք Աթաթուրքի արձանը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ, հասարակական գործիչ Մհեր Ղուշչյանը։

Երեկ հնդիկ քաղաքական գործիչ, փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը Երևանի պուրակներից մեկում անհայտ անձինք այրել են, ինչը հանրության շրջանում տարբեր արձագանքների է արժանացել։ Հիմնական քննադատությունն այն է, որ Գանդիի արձանը Երևանում տեղադրելով՝ գործող իշխանությունները հատուկ նպատակ ունեին՝ սեպ խրել հայ-հնդկական հարաբերություններում։ Ի՞նչ հետևանք կունենա արձանի այրումը մեզ համար։ Մահաթմա Գանդիի արձանն արդյո՞ք տեղադրվել էր հայ-հնդկական հարաբերությունների զարգացման նպատակով, թե որպես թուրքասիրության քարոզի խորհրդանիշ։

Խոսեցինք Ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերաբերմունքից և այդ առիթով Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հնչեցրած հայտարարություններից, որոնք ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն են։ Որքանո՞վ էր արդյունավետ Հայաստանի համար Բայդենի գնահատականը, և արդյո՞ք այն նշանակում է, որ ԱՄՆ-ը վերանայում է իր փոխհարաբերությունները Թուրքիայի հետ։ Իրավական հետևանքներ կունենա՞ ԱՄՆ-ի քաղաքական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում։

Հաղորդման հյուրն անդրադարձավ սպասվող արտահերթ ընտրություններին՝ ասելով, որ ընտրություններում հաղթելու միակ հնարավորությունը Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվելն է և համատեղ ուժերով ընտրության գնալը։

Մանրամասները՝ տեսանյութում