Իմ նպատակն է սյունեցիներին ծանոթացնել «զանգեզուրյան միջանցք»-ին, որը համառորեն մեր վզին են փաթաթում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը․ Հրանտ Բագրատյանը կայցելի Կապան
ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ մտադիր է այցելել Սյունիք՝ տեղացիներին «զանգեզուրյան միջանցք»-ին ծանոթացնելու նպատակով։ Բագրատյանի գրառումը՝ ստորև․
«Սիրելի սյունեցիներ։ Առաջիկա 2 օրերն անցկացնելու եմ ՀՀ հարավում։ Իմ նպատակն է սյունեցիներին ծանոթացնել «զանգեզուրյան միջանցք»-ին, որը համառորեն մեր վզին են փաթաթում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Դրա հետ կապված ապրիլի 29-ին ժամը 11-ին հավաքվում ենք Կապանի քաղաքապետարանի մոտ գտնվող Ազատություն կուսակցության գրասենյակում։ Այդ օրը նաև գրասենյակի պաշտոնական բացումն է։ Ելույթ կունենան նաև Ազգային Անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, Ազատություն կուսակցության վարչության անդամներ Սոնա Աղեկյանը, Նունե Ներսիսյանը, ինչպես նաև Վլադիմիր Թորոսյանը։ Եկեք, տեսնենք ի՞նչ ենք անում»։