Այն փաստը, որ Եվրոպայի թիվ մեկ կոռուպցիոներ, մարդասպան և բռնակալ Ալիևը բրիտանական ցանկում չէ ու երբեք չի էլ լինելու, խոսուն է ու կանխատեսելի

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ առաջին գործադրել է պատժամիջոցների նոր մեխանիզմ, որի թիրախում են այսպես կոչված կոռուպցիոն գործերը։

Առաջին հրապարակված ցանկում 14 ռուսաստանցի է, 8 աֆրիկացի և հարավամերիկացի, ում մեղադրում են համապատասխան երկրներում խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ։

Պատժամիջոցները ներառում են հաշիվների սառեցումից մինչև այցելությունների արգելք։

Անգլիական գլոբալ քաղաքականության այս գործիքը իհարկե ոչ մի կապ չունի կոռուպցիայի կամ ժողովրդավարության հետ։

Այն փաստը, որ Եվրոպայի թիվ մեկ կոռուպցիոներ, մարդասպան և բռնակալ Ալիևը բրիտանական ցանկում չէ ու երբեք չի էլ լինելու, խոսուն է ու կանխատեսելի։

 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից։