Դավաճան Նիկոլը շտապում է թուրքերի հետ նոր գաղտնի հանդիպման (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն է:

Վերջերս գաղտնազերծվեց Փաշինյանի ու մի խումբ ադրբեջանցիների սպասվող գաղտնի հանդիպումը, որը տեղի է ունենալու ապրիլի 29-30-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքի հյուրանոցներից մեկում: Նկատենք, որ ադրբեջացիների հետ Փաշինյանի հանդիպումը նախատեսված է Կազանում տեղի ունենալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից մեկ օր առաջ:

Հիշեցնեմ, որ դեռ ամիսներ առաջ Փաշինյանի ու թուրքերի միջև մեկ այլ գաղտնի հանդիպում էր տեղի ունեցել Ղազախստանում՝ թուրքական մի հյուրանոցում:

Կա տեղեկատվություն, որ Կազանում սպասվող գաղտնի հանդիպման ժամանակ Փաշինյանը թուրքերի հետ քննարկելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում