ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն եթե չառաջադրեն թեկնածու, ուրեմն քաղաքական ուժ չեն, այլ օրվա իշխանությունների սպասարկու. Բագրատյան

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն առայժմ չեն հայտարարել, որ առաջադրելու են իրենց թեկնածուին։ Եթե դա չանեն, ուրեմն այդ 2-ը քաղաքական ուժ չեն, այլ օրվա իշխանությունների սպասարկու, խամաճիկ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն առայժմ չեն հայտարարել, որ առաջադրելու են իրենց թեկնածուին։ Եթե դա չանեն, ուրեմն այդ 2-ը քաղաքական ուժ չեն, այլ օրվա իշխանությունների սպասարկու, խամաճիկ։ Ինչ վերաբերում է իմ քայլին, ապա վստահության քվեն ստանալու պարագայում այս ազգադավները կբացեն Ալիևի ուզած Զանգեզուրի միջանցքը և ստորացուցիչ «խաղաղության»  պայմանագիր կկնքեն նրա հետ։ Հայ ժողովուրդն այստեղ խոսք ունի ասելու. կապիտուլյանտ չնթռլիկի հե՞տ է, թե դեռևս չի մոռացել Հայրենիք բառը»։