Հայերիս համար կարևորը պետք է լինի ոչ թե այն, թե ում շնորհիվ մեզ հաջողվեց հասնել նման արդյունքի, այլ ավելի շատ այն, թե ինչ քայլեր են հետևելու արդեն կատարվածին

Երեկ ԱՄՆ նախագահը հնչեցրեց հայերիս համար տարիներով սպասված «Ցեղասպանություն» եզրույթը: Սպասված էր նաև նման զարգացումից հետո հայ հասարակության ներսում շրջանառվելիք խոսակցությունների տրամաբանությունը. որոշները կատարվածը կներկայացնեն որպես սփյուռքի գործադրած ջանքերի արդյունք, ոմանք՝ ՀՀ երեսունամյա արտաքին քաղաքականության արգասիք, որոշները՝ «թավշյա հեղափոխության հաղթանակ», ոմանք՝ աշխարհաքաղաքական նոր հարաբերությունների արդյունք և այդպես շարունակ… Այնինչ, մեզ՝ հայերիս համար կարևորը պետք է լինի ոչ թե այն, թե ում շնորհիվ մեզ հաջողվեց հասնել նման արդյունքի, այլ ավելի շատ այն, թե (ինչպես ներսից, այնպես էլ դրսից) ինչ քայլեր են հետևելու արդեն կատարվածին…

Իսկ այն, որ Միացյալ Նահանգների նախագահը տեր կանգնեց իր նախընտրական խոստմանը և հարգեց արդարությունը, դա, իրոք արժանի է երախտիքի…

 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից։