Էրդողանը ուղերձ է հղել Կ․Պոլսի Հայոց պատրիարքին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կ․ Պոլսի Հայոց Սահակ 2-րդ պատրիարքին։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ուղերձում Էրդողանը ասել է, որ «հարգանքով է հիշում Օսմանյան պետության այն հայերի հիշատակը, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի բարդ ժամանակներում»։ Էրդողանը նաև ասել է․

«Մեր ժողովուրդները դարերով ապրել են այդ հողերի վրա խաղաղության մեջ և մենք չպետք է թույլ տանք, որպեսզի հայերի և թուրքերի գոյակցության մշակույթը մոռացության մատնվի, որը բազմապատկվել է հարյուրավոր տարիներ և օրինակ հանդիսացել աշխարհի համար»։ Նա նաև ասել է, որ «Ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո» Անկարան հայտարարել է, որ պատրաստ է հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ։